Իրանահայ փոքրիկները յարգանքի տուրք են մատուցել Հայոց Մեծ<br /> Եղեռնի զոհերի յիշատակին<br />


Իրանահայ փոքրիկները յարգանքի տուրք են մատուցել Հայոց Մեծ
Եղեռնի զոհերի յիշատակին

  • 21-04-2010 17:57:00   |   |  Հասարակութիւն
ԹԵՀՐԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 20-ին Թեհրանի հայկական մանկապարտէզ-նախակրթարանների փոքրիկները Հայոց Մեծ եղեռնի նահատակների յիշատակին մէկական ծաղիկ են դրել եկեղեցիների բակում տեղադրուած յուշարձանների մօտ: Այս մասին տեղեկացնում է «Ալիքը»: Յուշարձանների մօտ ծաղիկներ են դրել նաեւ տարրական դասարանների աշակերտները եւ միաժամանակ պահանջատիրական կարգախօսներ են վանկարկել: Արարողութիւնների ընթացքում ընթերցուել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեյանի պատգամը աշակերտներին:
  -   Հասարակութիւն