Լոս Անջելեսում ստորագրուել է Հայոց Ցեղասպանութեան 95-րդ<br /> տարելիցը հիշատակող հռչակագիր<br />


Լոս Անջելեսում ստորագրուել է Հայոց Ցեղասպանութեան 95-րդ
տարելիցը հիշատակող հռչակագիր

  • 21-04-2010 15:31:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՍՀԴԿ Հայ-ամերիկեան վարչութեան շրջանային խորհուրդը ստորագրել է Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցը հիշատակող հռչակագիր: Այս մասին տեղեկացնում է armeniancouncil.org կայքէջը: Հռչակագիրը յայտարարում է 2010 թ.-ի ապրիլի 24-ը «1915-1923թթ. Հայկական ցեղասպանութեան հիշատակման օր»: Հռչակագրի ստեղծումը նախաձեռնել է ՍՀԴԿ Հայ-ամերիկեան վարչութեան անդամ Միխայիլ Անտոնովիչը: Վերջինս շեշտել է Հայոց Ցեղասպանութիւնը հիշելու եւ զոհերի յիշատակը պատվելու անհրաժեշտութիւնը: ՍԴՀԿ Հայ-ամերիկեան վարչութեան անդամներ Փիթեր Դարակյանը եւ Մեհրան Խաչադուրյանը, ամերիկահայ համայնքի կողմից, խորին երախտագիտութիւն են յայտնել Անտոնովիչին` Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու հիշատակմանը նպաստելու մեծ ջանքերի համար:
  -   Հասարակութիւն