Պատմական գիտութիւնների դոկտոր Կլիմենտ Յարութիւնեյանը<br /> պարգեւատրուել է ՀՀ ԳԱԱ-ի Վաստակագրով<br />


Պատմական գիտութիւնների դոկտոր Կլիմենտ Յարութիւնեյանը
պարգեւատրուել է ՀՀ ԳԱԱ-ի Վաստակագրով

  • 20-04-2010 19:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 70-ամեայ յոբելեանի կապակցութեամբ եւ Հայրենական Մեծ պատերազմի պատմութեան ոլորտում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի ԳԱԱ-ի Պատմութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտութիւնների դոկտոր Կլիմենտ Յարութիւնյանին ՀՀ ԳԱԱ նախագահութիւնը ապրիլի 20-ին պարգեւատրել է ՀՀ ԳԱԱ-ի Վաստակագրով: «Կլիմենտ Յարութիւնեյանը այս տարիների ընթացքում իրեն փայլուն է դրսեւորել որպէս պատմաբան եւ հետազոտող»,- իր շնորհաւորական ելոյթում նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի, Կ.Յարութիւնեյանը յայտնաբերել է ԽՍՀՄ ռազմական արխիւների փաստաթղթերը: Նրա գրքերը նուիրուած են ինչպէս ամբողջ պատերազմին, այնպէս էլ հայկական դիվիզիաներին ու ռազմական գործողութիւններին` ըստ երկրների տարածքի: «Ոչ թէ իմ աշխատանքն է գնահատւում, այլ հայ ժողովրդի մասնակցութիւնը Հայրենական մեծ պատերազմին»,- իր պատասխան ելոյթում ասել է հոբելյարը:
  -   Հասարակութիւն