Լոս Անջելեսում ոգեկոչվել է հայոց ցեղասպանութեան զոհերի<br /> յիշատակը<br />


Լոս Անջելեսում ոգեկոչվել է հայոց ցեղասպանութեան զոհերի
յիշատակը

  • 19-04-2010 15:31:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 19-ին, Լոս Անջելէս քաղաքի համալսարանական Հայ ուսանողական միութեան նախաձեռնութեամբ, համալսարանի «Հոլմս» սրահում կազմակերպուելու է հայոց ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման հաւաք,- տեղեկացնում է «Ասպարէզը»: "Open Wound"` «Բաց վերք» խորագրով միջոցառման ընթացքում ներկայացուելու են տեղեկութիւններ ցեղասպանութեան մասին եւ տեսաժապավենների 10-րոպէանոց հաւաքածոյ: Յետոյ հայ ուսանողները բանաստեղծութիւններ են արտասանելու, եւ հանդէս են գալու եզրափակիչ խօսքով:
  -   Հասարակութիւն