ԱՄՆ-ի դեսպանատունը պատասխանել է Ալի Հասանովին<br />


ԱՄՆ-ի դեսպանատունը պատասխանել է Ալի Հասանովին

  • 16-04-2010 22:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ադրբեջանում Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատան հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դեյվիդսոնը արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովի` ամերիկեան վարչակազմի հասցէին հնչեցրած քննադատությանը: Այս մասին հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը, ըստ որի, Ալի Հասանովը երէկ ասել է, թէ Վաշինգթոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հացում հայամէտ դիրքորոշում է որդեգրել եւ Երեւանի վրայ ճնշում բանեցնելու փոխարէն ջանքեր է գործադրում Հայաստանը ծանր վիճակից դուրս հանելու համար: «Թուրան» լրատուական գործակալութեան փոխանցմամբ, պատասխանելով Ալի Հասանովի յայտարարութեանը, Թերրի Դեյվիդսոնն ասել է. «Ամերիկայի Միացեալ Նահանգները միշտ սատարել է ղարաբաղեան հակամարտութեան յարատեւ, խաղաղ եւ արդար կարգաւորմանը: Որպէս ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր` Միացեալ Նահանգները գտնում է, որ ե'ւ Ադրբեջանը, ե'ւ Հայաստանը պէտք է բանակցութիւնների ճանապարհով ընդունեն կարգաւորման սկզբունքները: Միացեալ Նահանգները կարողացել է հաւասարակշռել այդ ուղղութեամբ գործադրուող ջանքերը»:
  -   Քաղաքական