Դասախոսութիւն «Հայ դատն այսօր» թեմայով<br />


Դասախոսութիւն «Հայ դատն այսօր» թեմայով

  • 16-04-2010 19:19:00   |   |  Հասարակութիւն
ԹԵՀՐԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 15-ին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի Սերժ Թովմասյան սրահում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» կոմիտէի քարօզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել դասախոսութիւն «Հայ դատն այսօր» թեմայով,- տեղեկացնում է «Ալիքը»: Բացման խօսքով հանդէս է եկել Սրբուկ Ջենանյանը: Նա նշել է, որ կարիք կայ օգտագործել քաղաքական պատեհ առիթը, զորավոր կամք ու հաւատք ունենալ, մինչեւ հասնենք վերջնական նպատակին` ազատ, անկախ ու միացեալ հայրենիքի կերտմանը: Բացման խօսքից յետոյ առաջին անգամ ցուցադրվել է «Կրեդո» ժապավէնը, որը նկարահանուել է 1919-ին եւ Հոլիվուդի` Հայոց ցեղասպանությանը նուիրուած առաջին ժապավենն է: «Հայ դատն այսօր» թեմայով դասախոսութեամբ հանդէս է եկել դոկտոր Յովհաննէս Թասլաքյանը:
  -   Հասարակութիւն