Օրհնվելու եւ օծվելու է Հալլեի Սուրբ Յարութիւն հայկական<br /> եկեղեցին <br />


Օրհնվելու եւ օծվելու է Հալլեի Սուրբ Յարութիւն հայկական
եկեղեցին

  • 16-04-2010 16:26:00   |   |  Հասարակութիւն
ՀԱԼԼԵ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 17-ին եւ 18-ին տեղի է ունենալու Գերմանիայի Հալլե քաղաքի Սուրբ Յարութիւն հայկական եեկղեցու օրհնութեան եւ օծման արարողութիւնը, տեղեկացնում են Գերմանիայի հայոց առաջնորդարանի մամլոյ ծառայութիւնից: Օծման արարողութիւնը հանդիսապետելու է գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանը` Երեւանի Պետական Համալսարանի աստուածաբանական ֆակուլտետի դեկան Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանի մասնակցութեամբ: Այլ հիւրերի թւում, օծման արարողութեանը ներկայ է գտնուելու Հալլե քաղաքի գլխաւոր քաղաքապետ Դագմար Սցաբադոսը:
  -   Հասարակութիւն