Աուստրիայի ժողովուրդը մահմեդականների կրօնը սպառնալիք է<br /> համարում <br />


Աուստրիայի ժողովուրդը մահմեդականների կրօնը սպառնալիք է
համարում

  • 08-04-2010 19:51:00   |   |  Հասարակութիւն
ՎԻԵՆՆԱ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Աուստրիայի Լինց քաղաքում ԻՄԱՍ հանրաքուէի ուսումնասիրութեան ինստիտուտի անցկացրած հարցումների արդիւնքները ցոյց են տուել, որ բնակչութեան մեծամասնութեան կարծիքով իսլամական կրօնը սպառնալիք է ժողովրդավարութեան ազատութեան եւ լայնախոհության իրենց յուրացրած արժէքների դէմ,- տեղեկացնում է «Մարմարան»` վկայակոչելով CNN Turk կայքէջի հաղորդագրութիւնը: Հանրաքուէն անցկացուել է տարբեր տարիքի քաղաքացիների միջեւ: Այդ կարծիքը յայտնել են առաւելապէս 50-ից բարձր տարիքի հարցուողները, որոնց 72 տոկոսը շեշտել է, որ երկրում ապրող մահմեդականները չեն կարող հարմարուել երկրի բնակիչների ապրելակերպին: Աուստրիայում բնակութիւն հաստատած իսլամական համայնքի ներկայացրած տուեալների համաձայն, երկրում ապրում է 500.000 մահմեդական, որոնք մեծ մասամբ թուրքեր են:
  -   Հասարակութիւն