Ամերիկահայ թատերագիր Հրանտ Մարգարեանի նոր թատերախաղը<br /> ներկայացուել է Նյու Եորք նահանգի Թատերական ինստիտուտի բեմում<br />


Ամերիկահայ թատերագիր Հրանտ Մարգարեանի նոր թատերախաղը
ներկայացուել է Նյու Եորք նահանգի Թատերական ինստիտուտի բեմում

  • 08-04-2010 19:19:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյույորքաբնակ հանրածանօթ հայազգի թատերագիր Հրանտ Մարգարեանի նոր` «Լռութիւն` շրջանաձեւ ծիածանում» վերնագրով անգլերէն թատերախաղը ասմունքի ձեւով երկայացվելու է Նյու Եորք նահանգի թատերական ինստիտուտի բեմում, ապրիլի 31-ին եւ մայիսի 1-2-ին: Ինչպէս հաղորդում է «Մարմարան», Նյու Եորքի այս հռչակաւոր ինստիտուտը առաջին անգամ է հայ թատերագրի գործ ներկայացնում: Գլխաւոր դերակատարը հանրայայտ Լորեյն Սրապյանն է: Թատերախաղի նիւթը մարդկային կորուստն է եւ տառապալից որոնումները: Այն պատմում է ընտանիքի մոր մասին, որի ամուսինը 1915 թուականին դաւաճանաբար դատապարտւում եւ սպանւում է: Նա կորցնում է իր չորս տարեկան որդուն եւ իր կեանքի նպատակը դարձնում նրա որոնումը:
  -   Մշակոյթ