«Աբովեան» քրէակատարողական հիմնարկում նշուվել է Մայրութեան եւ<br /> գեղեցկութեան տոնը<br />


«Աբովեան» քրէակատարողական հիմնարկում նշուվել է Մայրութեան եւ
գեղեցկութեան տոնը

  • 08-04-2010 18:28:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱԲՈՎԵԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Աբովեան» քրէակատարողական հիմնարկում ապրիլի 7-ին անցկացուել է միջոցառում` նուիրուած Մայրութեան եւ գեղեցկութեան տոնին: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, միջոցառումը կազմակերպուել էր Քրէակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայութեան պատասխանատու Արամ սարկաւագ Սիմոնեանի եւ Նոր Նորքի Հայորդեաց տան սաների կողմից: Հանդիսութիւնը բացուել է տերունական աղօթքով, որից յետոյ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Տաճատ աբեղայ Ծատուրեանն ընթերցել է Ամենայն Հայոց Հայրապետի շնորհաւորական ուղերձը Աւետման տոնի առիթով: Այնուհետեւ ազգագրական երգերով, ժողովրդական պարային եւ կրկէսային համարներով հանդէս են եկել Նոր Նորքի Հայորդեաց տան սաները: Միջոցառման աւարտին ներկաներին օրհնութեան խօսքով է դիմել Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Նորայր աւագ քահանա Բաղդասարեանը` յորդորելով կանանց մշտապէս վառ պահել եւ իրենց կեանքում իբրեւ օրինակ ունենալ Սուրբ Աստուածածնին:
  -   Հասարակութիւն