Պաշտօնապէս բացուել է Մայր Աթոռի դիվանատան շէնքը<br />


Պաշտօնապէս բացուել է Մայր Աթոռի դիվանատան շէնքը

  • 08-04-2010 16:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 5-ին, պաշտօնապէս բացուել է Մայր Աթոռի դիվանատան շէնքը, որ գտնւում է Վեհարանի հարեւանութեամբ: Ինչպէս հաղորդում է «Մարմարան», գեղեցիկ, հայկական ոճով կառուցոուած շէնքը պատրաստ է 2009 թուականի մայիսի 21-ից, բայց պաշտօնական բացումը յետաձգվել է մինչեւ Նյու Ջերսիից յայտնի բարերարներ Նազար եւ Արտեմիս Նազարեանների ժամանումը: Նրանք մի քանի օր առաջ ներկայ են գտնուել իրենց որդու` Լեւոն Նազարեանի անուան բժշկական հետազոտական ժամանակակից կենտրոնի բացման արարողութեանը: Դիվանատան բացման հանդիսաւոր արարողութեան ընթացքում ելոյթ են ունեցել Նազար եւ Արտեմիս Նազարյանները: «Հայ եկեղեցին է, որ Հայաստանից դուրս պահում է հային»,- ասել է տիկին Արտեմիսը: Եզրափակիչ խօսքով հանդէս է եկել Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա երախտագիտությամբ նշել է Բարեգործական միութեան բարերարների ու անդամների ազգանուէր գործունէութիւնը:
  -   Հասարակութիւն