Հայաստանում լուրջ քայլեր են ձեռնարկւում կեղծ դեղերի<br /> շրջանառութեան դէմ<br />


Հայաստանում լուրջ քայլեր են ձեռնարկւում կեղծ դեղերի
շրջանառութեան դէմ

  • 07-04-2010 15:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ոչ պաշտօնական տուեալների համաձայն Հայաստանում կեղծ դեղերի շրջանառութիւնը կազմում է 10-12%: Այս մասին ապրիլի 7-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Առողջապահութեան նախարարութեան Դեղերի փոձագիտական կենտրոնի տնօրէն Էմիլ Գաբրիէլեանը: Ըստ նրա, կեղծ դեղերի շրջանառութիւնը «լուրջ բիզնես է», որի դէմ պայքարելու համար պէտք է զգալի աշխատանքներ իրականացուեն, եւ Հայաստանում այդ ուղղութեամբ լուրջ քայլեր են ձեռնարկւում: «Հանրապետութիւնում դեղերի պիտանիութեան ստուգման գործընթացը վերահսկւում եւ կանօնակարգւում է: Դեղը սովորական առարկայ չէ, այստեղ գործ ունենք մարդու կեանքի եւ առողջութեան հետ, այդ իսկ պատճառով բոլոր հնարաւոր միջոցները ձեռնարկւում են»,- նշեց նա: Է.Գաբրիէլեանի խօսքերով, անհրաժեշտ է պարբերաբար եւ առանց զգուշացնելու մշտադիտարկում իրականացնել հանրապետութեան դեղատներում: Նշուեց, որ կեղծ դեղերը հանրապետութիւն են ներկրւում զարտուղի ճանապարհով: Իսկ այն դեղերը, որոնք անցնում են կենտրոնի «հսկողութեան խողովակներով», ենթարկվում են ուսումնասիրությունների եւ հետազօտման: «Ստուգւում է ներկրւող դեղի որակը, արդիւնաւէտութիւնը, անվտանգութիւնը, եւ դրական եզրակացությունից յետոյ միայն դեղը կարող է մտնել Հայաստանի շուկայ»,- ասաց Է.Գաբրիէլեանը: Կենտրոնի տնօրէնը յայտնեց, որ ՀՀ Ազգային ժողով է է ներկայացուել դեղերի մասին նոր օրէնքի նախագիծ, որով նախատեսուած է կարգաւորել դեղերի շրջանառութեան ողջ գործընթացը: Նշուեց նաեւ, որ հանրապետութիւնում տարուայ ընթացքում շրջանառւում է 60-70 մլն դոլարի ներկրուած դեղ: Տեղական արտադրութեան դեղերի ծաւալը շուկայում 5-7% է:
  -   Հասարակութիւն