Երեւանում կանցկացուի Հարաւկովկասեան ուսանողական կինոփառատօն<br />


Երեւանում կանցկացուի Հարաւկովկասեան ուսանողական կինոփառատօն

  • 14-04-2009 17:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 15-17-ին Երեւանի «Մոսկուա» կինոթատրոնում կանցկացուի «Արվեստանոց խաչմերուկում» հարաւկովկասեան ուսանողական ֆիլմերի փառատոնը: Այն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպութիւնների համագործակցութեան արդիւնքն է եւ «Արվեստանոց խաչմերուկում» նախագծի մի մասը: Ըստ «Ինտերնյուս»-ի հաղորդագրութեան, նախագծի իրականացումը հնարաւոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան ֆինանսական օժանդակության եւ Եւրասիա համագործակցութիւն հիմնադրամի շնորհիւ: Նախագծի հեղինակները նպատակ էին դրել մասնագիտական շփումների հնարաւորութիւն ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բուհերի լրագրության եւ ռեժիսուրայի ֆակուլտետների ուսանողների համար: Մէկ տարուայ ընթացքում սկսնակ մասնագէտները վաւերագրական կինոյի արտադրութեան դասընթացներ են անցել, ապա` աշխատել իրենց սեփական ֆիլմերի վրայ: Իւրաքանչիւր ստեղծագործական խմբում ընդգրկուել են 2 տարբեր երկրներ ներկայացնող ուսանողներ: Նախագծի իրականացմանը մասնակցել են երեք երկրների 72 ուսանողներ, ստեծվել է 42 համատեղ ֆիլմ: Նախագծի շրջանակներում նկարահանած ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանի, Վրաստանի եւ Սդրբեջանի հեռուստաալիքներով:
  -   Մշակոյթ