Երեւանում գործարկուեց Տիեզերական ընդունիչ կայանը<br />


Երեւանում գործարկուեց Տիեզերական ընդունիչ կայանը

  • 01-04-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի մասնակցութեամբ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնում» ապրիլի 1-ին տեղի ունեցաւ Տիեզերական ընդունիչ կայանի գործարկումը: Ինչպէս նշեց ՀՀ կառավարութեանն անընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահ Մանուկ Վարդանեանը, Տիեզերական ընդունիչ կայանի հիմնական նպատակն է իրական ժամանակահատուածում հանրապետութեան տարածքում երկրի մակերեւույթի բազմատիրույթ հեռահար զոնդավորման միջոցով բարձր տեղեկատուական պատկերների ստացումը, տեղեկատուութեան օպերատիւ տեղախոխման ապահովումը ռադիոալիքի միջոցով: Ըստ Մ.Վարդանեանի, սարքը բաւական ճշգրիտ հաղորդագրում է իրականացնում` մինչեւ 1 մետր ճշտութեամբ նկարահանում, երբ նախկինում դա կատարւում էր 2 մետր եւ աւելի ճշտութեամբ: Նրա խօսքերով, կենտրոնի կողմից մշակուած տուեալները կօգտագործուեն գեոդեզիայի եւ քարտեզագրության խնդիրների լուծման, նավիգացիայի ապահովման, բնապահպանութեան, գիւղատնտեսութեան, քաղաքաշինութեան, պաշտպանական, բնօգտագործման, տարերային եւ տեխնոլոգիական աղէտների, բնական միջավայրի վերահսկողութեան համար: Նշուեց նաեւ, որ կառավարութեան որոշմամբ 2010թ.-ից ցանկացած պետական մարմին Կադաստրի պետական կոմիտէից կարող է համապատասխան ծառայութիւններ ստանալ:
  -   Տնտեսութիւն