Իսրայելի խորհրդարանը հաստատել է նոր կառավարութիւնը<br />


Իսրայելի խորհրդարանը հաստատել է նոր կառավարութիւնը

  • 01-04-2009 15:11:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երդում է տուել Իսրայելի նոր կառավարութիւնը «Լիքուդ» կուսակցութեան առաջնորդ Բենիամին Նեթանյահուի նախագահութեամբ: Նրա օգտին է քուէարկել 120 տեղանոց Կնեսետի պատգամաւորների մեծ մասը: Սա Իսրայելի ամենամեծ կառավարութիւնն է, որ ներառում է 30 նախարար եւ 7 փոխնախարար: Նախկին կաբինետում ընդամէնը 18 նախարարութիւն էր: Կառավարող կոալիցիայի մէջ մտել են «Մեր տունը Իսրայելն է» կուսակցութիւնը Ավիգդոր Լիբերմանի գլխաւորութեամբ, «Ավոդան»` Էհուդ Բարաքի նախագահութեամբ, «Բայտ Եհուդի»-ի առաջնորդ Դանիէլ Գերշկովիչը, եւ ուլտրաուղղափառ ՇԱՍ-ը, որի խորհրդարանական խմբակցութիւնը գլխաւորում է Էլի Իշայը:
  -   Միջազգային