Իսրայելն հաջողութեամբ իրականացրել է ՀՀՊ նոր համակարգի<br /> փորձարկումներ<br />


Իսրայելն հաջողութեամբ իրականացրել է ՀՀՊ նոր համակարգի
փորձարկումներ

  • 27-03-2009 19:37:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելում հաջողութեամբ անցկացուել է հակահրթիռային պաշտպանութեան նոր համակարգի փորձարկումը: ՀՀՊ այդ համակարգը, որ կոչւում է Iron Dome, նախատեսուած է փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համար, որոնցով սպառազինված են «Հզբոլլահ» լիբանանեան կազմակերպութեան եւ պաղեստինեան «Համաս» շարժման զինյալները: Iron Dome-ի մշակման համար Իսրայելն արդէն ծախսել է մօտ 200 մլն դոլար: Ենթադրւում է, որ ՀՀՊ նոր համակարգը իսրայելական բանակի սպառազինութեան մէջ կյայտնուի 2010 թուականին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
  -   Միջազգային