«Նաբուկոն» հանուել է ԵՄ առաջնային նախագծերի ցուցակից<br />


«Նաբուկոն» հանուել է ԵՄ առաջնային նախագծերի ցուցակից

  • 17-03-2009 17:15:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական «Նաբուկո» գազատարի շինարարութիւնը հանուել է այն նախագծերի ցուցակից, որոնք ենթակայ են Եւրամիութեան բիւջէի չծախսված միջոցների հաշուին առանձին տողով ֆինանսաւորման, «Նովոստի» գործակալութեանը յայտնել է ԵՄ Նախարարների խորհրդի ներկայացուցիչը: Սկզբնապէս «Նաբուկո»-ի ֆինանսաւորման համար ենթադրւում էր յատկացնել 250 միլիոն եւրօ, որն այնուհետեւ 50 միլիոնով պակասեց: «Այժմ «Նաբուկոն» ներառուած է «Հարաւային գազային միջանցք» բաժնում, որ նախատեսում է մի ամբողջ շարք էներգետիկական նախագծերի իրականացում Եւրոպայի հարաւում»,- ասել է գործակալութեան աղբիւրը:
  -   Միջազգային