Մադագասկարի նախագահը խնդրում է միջազգային ռազմական<br /> օգնութիւն<br />


Մադագասկարի նախագահը խնդրում է միջազգային ռազմական
օգնութիւն

  • 17-03-2009 16:32:00   |   |  Միջազգային
ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մադագասկարի նախագահ Մարկ Ռավալումանանան այսօր դիմել է ՄԱԿ-ի ղեկավարութեանը եւ Հարաւ-Աֆրիկեան զարգացման ընկերակցությանը իրեն ռազմական օգնութիւն ցուցաբերելու խնդրանքով: «Նախագահի հնարաւորութիւններն այժմ, ակնյայտօրէն, շատ սահմանափակ են: Իրադրութիւնը վերածւում է ռազմական յեղաշրջման: Սակայն մինչ այժմ նա դեռ լիազօրութիւններ ունի դիմելու արտասահմանեան աջակցութեան խնդրով»,- յայտնել է պետութեան ղեկավարի ներկայացուցիչը: Դրանից բացի, ինչպէս նշել է Ռավալումանանայի ներկայացուցիչը, «նախագահը ծրագրում է մնալ Մադագասկարում»:
  -   Միջազգային