Զինվորականները գրաւել են Մադագասկարի նախագահի նստավայրը
17-03-2009 15:40:00 | | Միջազգային
ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդդիմությանը
սատարող զինվորականները մարտի 16-ին դիրքեր են գրաւել Մադագասկարի
նախագահ Մարկ Ռավալոմանանայի նստավայրի շուրջ: Պետութեան ղեկավարի
նստավայրին են մօտեցել նաեւ երկու տանկ: Այս մասին հաղորդում է
«Նովոստի» գործակալութիւնը:
Մարկ Ռավալոմանանան նստավայրում չէ, նա գտնւում է նախագահական
պալատում: Զինվորականները բարձրախոսներով դիմել են նստավայրի
ծառայողական անձնակազմին` պահանջելով դուրս գալ շէնքից: Աւելի վաղ
Մադագասկարի զինուած ուժերի գլխաւոր շտաբի ղեկավար Անդրէ
Անդրիարիյաոնան յայտարարել է, որ կղզի պետութեան զինվորականների 99
տոկոսը չէզոք են ընդդիմութեան հանդէպ:
Ընդդիմութեան առաջնորդ Էնդրյու Ռաջոելինան երկրի իրավապահ
մարմիններին կոչ է արել «անյապաղ» ձերբակալել երկրի նախագահին,
որին ընդդիմությունը բազմիցս հորդորել է հրաժարական տալ: Մարկ
Ռավալոմանանան, իր հերթին, առաջարկել է հանրաքուէ անցկացնել այդ
հարցի առնչութեամբ, սակայն ընդդիմադիր ուժերը մերժել են այդ
առաջարկութիւնը: