Նիկոլա Սարկոզի. Ֆրանսիան կվերադառնայ ՆԱՏՕ<br />


Նիկոլա Սարկոզի. Ֆրանսիան կվերադառնայ ՆԱՏՕ

  • 12-03-2009 16:25:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան կվերադառնայ ՆԱՏՕ, եւ դա չի հակասի երկրի ազգային անկախութեանը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ֆրանսպրեսը», յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Եկել է ժամանակը վերջ դնելու այդ իրավիճակին, քանի որ դա բխում է Ֆրանսիայի եւ ողջ Եւրոպայի շահերից»,- յայտարարել է Սարկոզին: Ֆրանսիան ՆԱՏՕ-ի կազմից դուրս է եկել 1966 թ.` Շարլ դը Գոլի կառավարման ժամանակ, որը դրանով կամենում էր ցոյց տալ երկրի անկախութիւնն ԱՄՆ-ից:
  -   Միջազգային