Մինչեւ սեպտեմբերի վերջը 12 հազար ամերիկացի զինծառայողներ<br /> կլքեն Իրաքը<br />


Մինչեւ սեպտեմբերի վերջը 12 հազար ամերիկացի զինծառայողներ
կլքեն Իրաքը

  • 09-03-2009 17:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի զինվորականները յայտարարել են մինչեւ սեպտեմբերի վերջը 12 հազար ամերիկացի զինծառայողների Իրաքից դուրս բերելու մասին, հաղորդում է «Սքայ նիւս» հեռուստաալիքը: Դուրսբերման մասին տեղեկատուութիւնը «Ֆրանսպրես» գործակալութեանը կիրակի հաստատել է նաեւ Իրաքի կառավարութեան մամլոյ քարտուղար Ալի Դաբբաղը: «Մենք ԱՄՆ-ի հետ պայմանաւորուածութիւն ենք ձեռք բերել մինչեւ սեպտեմբերի վերջը Իրաքից 12 հազար ամերիկացի զինվորների դուրս բերման վերաբերեալ: Դրանից բացի, մենք պայմանաւորուել ենք Միացեալ Թագաւորութեան հետ երկրից 4 հազար բրիտանացի զինծառայողների դուրսբերման մասին»,- ասել է Դաբբաղը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փետրուարի սկզբին յայտարարել էր, որ Իրաքի տարածքում տեղաբաշխուած 140 հազար զինծառայողների մեծ մասը տուն կվերադառնայ արդէն այս տարուայ ընթացքում: Ընդ որում` նա յայտնեց, որ ԱՄՆ-ի ղեկավարութիւնը ծրագրում է կրկնապատկել Աֆղանստանում տեղակայուած ամերիկեան զինծառայողների թուաքանակը` 18 ամսուայ ընթացքում 36 հազարից հասցնելով 60 հազարի:
  -   Միջազգային