«Արցախ ՀԷԿ»-ն իրականացնում է Հայաստանի պատմութեան մէջ<br /> բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը<br />


«Արցախ ՀԷԿ»-ն իրականացնում է Հայաստանի պատմութեան մէջ
բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը

  • 03-03-2009 15:59:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերութիւնը յայտարարել է Հայաստանի կապիտալի շուկայի պատմութեան մէջ բաժնետոմսերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մասին: Բաժնետոմսերի թողարկումն իրականացւում է «Արցախ հիդրոէլեկտրակայան» բաց բաժնետիրական ընկերութեան կողմից` 3,45 մլրդ ՀՀ դրամ (մօտ 1 մլն 128,4 հազար ԱՄՆ դոլար` ՀՀ ԿԲ-ի մարտի 2-ի փոխարժեքով հաշուարկուած) ընդհանուր ծաւալով: Ըստ թողարկման խորհրդատու եւ տեղաբաշխող «Արմենբրոկ» ԲԲԸ-ի հաղորդագրութեան, տեղաբաշխւում է ընդհանուր թւով 3 մլն 285 հազար 715 բաժնետոմս. մէկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմում է 1050 դրամ: Հրապարակային տեղաբաշխման ազդագիրը գրանցուել է հհայաստանի Հանրապետութեան Կենտրոնական Բանկի կողմից: Տեղաբաշխման գործընթացն աւարտուելուն պես յայտ կներկայացուի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա» ֆոնդային բորսա` «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակելու նպատակով: Երկրորդական բորսայական շուկայում բաժնետոմսերի իրացուելիութիւնը կապահովուի մարքեթ-մեյքերի կողմից: «Արցախ ՀԷԿ» բաժնետոմսերի թողարկման Յ տեղաբաշխման վերաբերեալ լրացուցիչ տեղեկատուութիւն, այդ թւում` թողարկման ամբողջական Ազդագիրը կարելի է ձեռք բերել «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ կամ «Արմենբրոկ ԲԲԸ» ինտերնետային կայքերից` www.artsakhhpp.com կամ www.armenbrok.com: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերութիւններից է, որը ներկայումս բաւարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը: Ընկերութիւնը էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ Սարսանգի ջրամբարի վրայ տեղակայուած Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով, որն ունի 50 մվտ դրուածքային հզորութիւն եւ տարեկան 90-140 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրութեան հնարաւորութիւն: Տեղաբախումից հավաքագրված միջոցները կուղղուեն երեք փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը ԼՂՀ ամենամեծ գետի` Թարթառի վրայ: Նոր հիդրոէլեկտրակայանները հնարաւորութիւն կտան բաւարարելու ԼՂՀ էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի աւելի քան 85%-ը: Սոյն առաջնային հրապարակային տեղաբաշխումը հանդիսանում է ԼՂՀ կառավարութեան կողմից էներգետիկային բնագաւառում իրականացyող բարեփոխումների մի մասը, որն ուղղուած է ԼՂՀ էներգետիկ անկախութեան եւ անվտանգութեան ապահովմանը:
  -   Տնտեսութիւն