Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Ֆրանց Բեկենբաուեր» արծաթէ<br /> յուշադրամ<br />


Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Ֆրանց Բեկենբաուեր» արծաթէ
յուշադրամ

  • 24-02-2009 19:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառութեան մէջ է մտցրել Ֆրանց Բեկենբաուերին նուիրուած արծաթէ յուշադրամ, որը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, յուշադրամի դիմերեսի վերեւի կիսաշրջանում պատկերուած է «KINGS OF FOOTBALL» մակագրութեամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքեւի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքեւի կիսաշրջանում նշուած է յուշադրամի անուանական արժէքը` «100 ԴՐԱՄ», որից ներքեւ Հայաստանի Հանրապետութեան զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է. ձախում` «20», աջում` «09»: Զինանշանից աջ, ներքեւում Լեհաստանի դրամահատարանի առեւտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով, վերեւում` հայերէն, իսկ ներքեւում` անգլերէն, մակագրուած է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Յուշադրամի դարձերեսին Գերմանիայի դրօշի գունային ֆոնի վրայ Ֆրանց Բեկենբաուերի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերի ներքեւի մասում ձեւաւորող հեղինակի նշանն է: Ներքեւում Ֆրանց Բեկենբաուերի ստորագրութիւնն է: Եզրաշուրթի վերեւում, շրջագծով մակագրուած է «FRANZ BECKENBAUER»: Յուշադրամը երկու կողմից, շրջանագծով ունի ուռուցիկ եզրաշուրթ: Դրա պատրաստման ժամանակ օգտագործուել են գունաւոր ներկեր: Յուշադրամի ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Յուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Յուշադրամի անուանական արժէքը 100 դրամ է, մետաղը` արծաթ, հարգը` 925+-5, զանգվածը` 28,28+-0,25 գ, տրամագիծը` 38,61+-0,15 մմ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` հարթ, տպաքանակը` մինչեւ 200 հազար հատ:
  -   Տնտեսութիւն