Յոյն ծայրահեղականները սպառնում են սպանել ոստիկաններին ու<br /> լրագրողներին<br />


Յոյն ծայրահեղականները սպառնում են սպանել ոստիկաններին ու
լրագրողներին

  • 23-02-2009 16:37:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունական ծայրայեղական խմբավորումը «Նեա» օրաթերթում յայտարարութիւն է հրապարակել, որտեղ սպառնում է սպանել ոստիկաններին ու լրագրողներին: «Հեղափոխականների աղանդ» խմբավորումը աւելի վաղ ստանձնել էր համազգային ALTER մասնաւոր հեռուստաալիքի շէնքի մօտ փետրուարի 17-ի հրաձգութեան պատասխանատւութիւնը: Հարձակվողներն առնուազն տասը գնդակ էին արձակել, որոնք վնասել էին մի քանի աւտոմեքենայ, եւ պայթուցիկ սարք նետել, որը չէր պայթել: Տուժածներ չէին եղել: «Մենթի կեանքը գնդակից թանկ չարժի: Իսկ ինչ վերաբերում է ձեզ, պարոնայք լրագրողներ, այս անգամ մենք եկել ենք ձեր դուռը, իսկ յաջորդ անգամ կը յայտնուենք ձեր տանը»,- ասւում է պրոկլամացիայում:
  -   Միջազգային