Յոյն ծայրահեղականները սպառնում են սպանել ոստիկաններին ու
լրագրողներին
23-02-2009 16:37:00 | | Միջազգային
ԱԹԷՆՔ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունական ծայրայեղական
խմբավորումը «Նեա» օրաթերթում յայտարարութիւն է հրապարակել, որտեղ
սպառնում է սպանել ոստիկաններին ու լրագրողներին:
«Հեղափոխականների աղանդ» խմբավորումը աւելի վաղ ստանձնել էր
համազգային ALTER մասնաւոր հեռուստաալիքի շէնքի մօտ փետրուարի 17-ի
հրաձգութեան պատասխանատւութիւնը: Հարձակվողներն առնուազն տասը
գնդակ էին արձակել, որոնք վնասել էին մի քանի աւտոմեքենայ, եւ
պայթուցիկ սարք նետել, որը չէր պայթել: Տուժածներ չէին եղել:
«Մենթի կեանքը գնդակից թանկ չարժի: Իսկ ինչ վերաբերում է ձեզ,
պարոնայք լրագրողներ, այս անգամ մենք եկել ենք ձեր դուռը, իսկ
յաջորդ անգամ կը յայտնուենք ձեր տանը»,- ասւում է պրոկլամացիայում: