Ապրիլի 12, 13-ին գրանցուած արտակարգ դէպքերի ամփոփագիր


Ապրիլի 12, 13-ին գրանցուած արտակարգ դէպքերի ամփոփագիր

  • 13-04-2011 12:43:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հ՛Հ հիդրոօդերեւութաբանութեան եւ մոնիթորինգի պետական ծառայութիւն» Պոակ-ից հա-ղոր-դում են, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում սպասւում են առատ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում մինչեւ 25-30 մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք: ՇՐՋՈՒԵԼ Է ՄԻԿՐՈԱՒՏՈԲՈՒՍԸ Ապրիլի 12-ին` ժամը 09.40-ին, Արագածոտնի մարզում, Երեւան-վա-նաձոր աւտոճանապարհին` Ռեայ Թազայ գիւղի մօտ, տեղի է ունեցել աւտոպատահար։ Դէպքի վայր են մեկնել մէկ մարտական հաշուարկ, մարզային փրկարական վարչութեան օպերատիւ խումբը եւ փրկարական ջոկատը: Չպարզուած հանգամանքներում Ալաւերդի-երեւան երթուղու «Ֆո՛րդ» մակնիշի 26-83լ պետհամարանիշի միկրոաւտոբուսը (վարորդ` Գագիկ Մարգարեան, ծնվ. 1978թ.) դուրս է եկել ճանա-պար-հի երթեւեկելի հատուածից եւ շրջուել: Մինչեւ հրշէջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորները դուրս են բերուել աւտոմեքենայից: Նախնական տուեալներով միկրոաւտոբուսում եղել են 12 ուղեւոր: Թեթեւ մարմնական վնասուածքներ են ստացել երկուսը`1983թ.-ին ծնուած Մարտին Աւետիսեանը եւ 1961թ.-ին ծնուած Աիդա Սարգսեանը: Տուժածները տեղափոխուել են Ապարան քաղաքի հիւանդանոց, որտեղ ստացել են 1-ին բուժօգնութիւն եւ դուրս գրուել: ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ Ապրիլի 12-ին`ժամը 10.38 ին, Երեւան քաղաքի Նոր Արեշի 17-րդ փողոցի թիւ 19 տան բնակիչ, 1925թ.-ին ծնուած Վարդուշ Խաչատրեանը իր տան մէջ փորձել է ինքնահրկիզուել: Տուժածը տեղափոխուել է Երեւան քաղաքի Այրուածքների կենտրոն: Նրա առողջական վիճակը գնահատուել է ծանր: ԺԱՅՌԱԲԵԿՈՐ Է ԳԼՈՐՈՒԵԼ Ապրիլի 12-ին`ժամը 11.47-ին, Լոռու մարզի Ալաւերդի քաղաքի Էնգելսի փողոցի Ա.Մովսիսեանին պատ-կանող թիւ 116 տան վրայ յարակից սարից քար է գլորուել-ընկել: Տեղում պարզուել է, որ մօտակայքում գտնուող ժայռից (130մ բարձրութիւնից) ժայռաբեկոր է պոկուել եւ գլորուելով վնասել է տանը կից կառուցուած շինութեան (ծառայել է որպէս բաղնիք) տանիքը եւ պատը: Զոհեր եւ վիրաւորներ չկան: ՀՐԴԵՀՆԵՐ Ապրիլի 12-ին`ժամը 14.31-ին, «Արզնի ՀԷԿ»-ի՛ տարածքում այրւում է տրանսֆորմատոր: Դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ-վարկ: Հրդեհը մարուել է տեղի ուժերով (ինքնաշխատ հակահրդեհային համակարգ): Այրուել են թիւ 2 էլ.ենթակայանի 2-րդ տրանսֆորմատորի մալուխները: … Նոյն օրը`ժամը 18.15-ին, հրդեհ է բռնկուել Երեւան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգուածի թիւ 37 շէնքի յարակից կաթսայատանը: Դէպքի վայր են մեկնել երկու մար-տա-կան հաշուարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը: Հրդեհը մեկուսացուել է ժամը 18.31-ին, մարուել`18.42-ին: Չգործող կաթսայատանն այրուել է գետնին թափուած մազութ` 40 քմ մակերեսով: … Նոյն օրը`ժամը 18.16-ին, հրդեհ է բռնկուել Սիւնիքի մարզում` Մեղրի-լեհվազ աւտոճանապարհի 7-րդ կը մ-ի յարակից տարածքում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշ-վարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 19.15-ին, մարուել`19.45-ին: Այրուել է Ս.Զաքարեանին պատկանող անասնագոմի առաստաղը` 50քմ մակերեսով եւ ներսում պահեստաւոր-ված 50 հակ անասնակերը: … Ապրիլի 13-ին`ժամը 01.14-ին, հրդեհ է բռնկուել Երեւան քաղաքի Լուկաշին 1-ին փողոցի թիւ 56 տան յարակից տարածքում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 01.34-ին, մարուել`01.38-ին: Սեան վրայ տեղադրուած էլ.վահանակում արուել է 12 էլ.հաշուիչ: ԿՌՈՒՆԿԸ ԹԵՔՈՒԵԼ Է Ապրիլի 12-ին` ժամը 22.15-ին, Երեւան քաղաքի Չեխովի փողոցի թիւ 48/27 շէնքի յարակից տարածքում վերամբարձ կռունկը թեքուել է։ Դէպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը: Տեղում պարզուել է, որ տարածքում իրականացւում են բնակելի շէնքերի շինարարութիւն (նախնա-կան տուեալներով ՛միկա՛՛՛ շինարարական կազմակերպութեան կողմից), որտեղ վերամբարձ կռունկը թեքուել է եւ առկայ է նրա շրջման վտանգը նորակառոյց, չբնակեցուած շէնքի վրայ: Շինարարութիւն իրականացնող կազմակերպութեան պատասխանատու անձանց հետ պայմանա-վոր-վա-ծութիւն է ձեռք բերուել, որպէսզի տարածքն անյապաղ փակուի եւ կռունկի շրջման վտանգը վերացուի: Դէպքի վերաբերեալ կտրուի լրացուցիչ տեղեկատուութիւն: ԹԻԹԵՂԵԱՅ ԾԱԾԿԸ ՀԵՌԱՑՈՒԵԼ Է Ապրիլի 12-ին` ժամը 22.41-ին, Երեւան քաղաքի Արտաշիսեան փողոցի թիւ 60 շէնքի յարակից տարածքում թիթեղեայ ծածկն ընկել է տրոլեյբուսի լարերի վրայ: Դէպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչութեան յատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզուել է, որ քամու հետեւանքով »՛հայէլեկտրոմա՛շ՛՛ գործարանի տարածքում գտնուող շի-նու-թեան տանիքի թիթեղեայ ծածկն պոկուել եւ ընկել է տրոլեյբուսի բանուորական լարերի վրայ: Տրոլեյբուսների հաւաքակայանի վթարային մեքենայի օգնութեամբ` փրկա-րար--ները ծածկը հեռացրել են լարերի վրայից: ՁՆԱԲՔԻ ՄԷՋ Ապրիլի 13-ին` ժամը 02.04-ին, Վանաձոր-ալա-վեր-դի աւ-տոճա-նա--պար-հի 15-րդ կմ-ում` «Սատանի՛ կամուրջ» ՛ կոչուող ոլորաններում,մեքենաներ են յայտնուել ձնա-բքի մէջ: Տեղում պարզուել է, որ ճանապարհը դժուար անցանելի է, մարդատար աւտոմեքենաներ չկան, ճամփեզրին կայանուած են մօտ 10 բեռնատար աւտոմեքենայ, որոնք երթեւեկութիւնը կը շարունակեն առաւօտեան։ Նոյն օրը`ժամը 04.57-ին, Սիսիան-երեւան աւ-տոճա-նա--պար-հի 38-րդ կմ-ում մեքենաներ են յայտնուել ձնաբքի մէջ։ Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրշէջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթեւեկելի հատուած են դուրս բերուել 3 աւտոմեքենայ (3 վարորդ, 4 ուղեւոր): «Արտակար գլիք»
  -   Մամլո հաղորդագրություն