Ֆրանսիան ճանաչել է իր պատասխանատւութիւնը հրեաների<br /> արտաքսման համար<br />


Ֆրանսիան ճանաչել է իր պատասխանատւութիւնը հրեաների
արտաքսման համար

  • 17-02-2009 17:45:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի բարձրագոյն իրաւաբանական մարմինը ճանաչել է պետութեան «պատասխանատւութիւնը» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների արտաքսման համար, հաղորդում է BBC-ն: Պետական խորհուրդը յայտարարել է, որ ֆրանսիական պետութիւնը թույլատրել է եւ մասամբ աջակցել հրեաների արտաքսմանը համակենտրոնացման ճամբարներ առանց նացիստների կողմից հարկադրանքի: Սակայն խորհուրդը նաեւ խօստովանել է, որ Ֆրանսիան փոխհատուցում է վճարել զոհվածների հարազատներին, «որքանով որ դա հնարաւոր է եղել պատճառուած կորուստների համար»: 1942-ից 1944 թուականներին մօտ 76 հազար հրեաներ են արտաքսուել Ֆրանսիայից Վիշիի պրոնացիստական կառավարութեան կողմից: 1995 թուականին երկրի այդ ժամանակուայ նախագահ Ժակ Շիրակը պաշտօնապէս ընդունել էր ֆրանսիացի հրեաների արտաքսման համար Ֆրանսիայի պատասխանատւութիւնը:
  -   Միջազգային