Իրաքում ձերբակալուել է «Ալ Ղաիդայի» առաջնորդներից մէկը<br />


Իրաքում ձերբակալուել է «Ալ Ղաիդայի» առաջնորդներից մէկը

  • 16-02-2009 15:08:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի անվտանգութեան ուժերը ձերբակալել են «Ալ Ղաիդայի» պարագլուխներից մէկին` Սաադի Նաիֆ Ռիհայիթին, որը երկու տարուց աւելի հետախուզւում էր ահաբեկչութիւնների իրականացման եւ կրոնական խտրականութեան բորբօքման համար: Նրան մեղադրում են, մասնաւորապէս, այն բանում, որ 2006 թուականին արիւնահեղ բախումներ է հրահրել Իրաքի արեւմուտքում` Էս-Սակլավիայի շրջանի շիաների ու սուննիների միջեւ: Նա անձամբ մասնակցել է 11 մարդու սպանութեան:
  -   Միջազգային