Իրաքում ձերբակալուել է «Ալ Ղաիդայի» առաջնորդներից մէկը
16-02-2009 15:08:00 | | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի անվտանգութեան
ուժերը ձերբակալել են «Ալ Ղաիդայի» պարագլուխներից մէկին` Սաադի
Նաիֆ Ռիհայիթին, որը երկու տարուց աւելի հետախուզւում էր
ահաբեկչութիւնների իրականացման եւ կրոնական խտրականութեան
բորբօքման համար:
Նրան մեղադրում են, մասնաւորապէս, այն բանում, որ 2006
թուականին արիւնահեղ բախումներ է հրահրել Իրաքի արեւմուտքում`
Էս-Սակլավիայի շրջանի շիաների ու սուննիների միջեւ: Նա անձամբ
մասնակցել է 11 մարդու սպանութեան: