Ուկրաինայում այրուել է աւտոբուս. կան զոհեր<br />


Ուկրաինայում այրուել է աւտոբուս. կան զոհեր

  • 12-02-2009 18:30:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դոնեցկի մարզում ուղերթային ուղեւորատար աւտոբուսում բռնկած հրդեհի հետեւանքով 7 մարդ զոհուել է, 16-ը տուժել, եւս 7-ի ճակատագիրը յայտնի չէ: Ընդամէնը աւտոբուսում եղել է 30 մարդ, յայտնել է Ուկրաինայի ԱԻՆ մամլոյ ծառայութեան ղեկավար Իգոր Կրոլը: Նախնական տուեալներով, ԼԱԶ մակնիշի ուղերթային աւտոբուսում կրակը բռնկել է հինգշաբթի օրը ճանապարհին Դոնեցկի մարզի Սլավյանսկի շրջանում: «ԱԻՆ փրկարարներին մօտ 20 րոպե է անհրաժեշտ եղել հրդեհը տեղայնացնելու համար»,- նշել է Կրոլը: Ըստ նրա, այժմ տեղում աշխատում է ԱԻՆ օպերատիւ խումբը եւ իրավապահ մարմինների աշխատակիցները:
  -   Միջազգային