Պերուում աւտովթարի հետեւանքով զոհուել է 20 մարդ<br />


Պերուում աւտովթարի հետեւանքով զոհուել է 20 մարդ

  • 11-02-2009 15:35:00   |   |  Միջազգային
ԼԻՄԱ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 10-ին Պերուի հարաւում տեղի ունեցած մեծ վթարի զոհերի թիւը հասել է 20-ի: Բախուել են երկու աւտոբուս եւ բեռնատար աւտոմեքենայ: Ըստ ոստիկանութեան հաղորդումների, եւս 60 մարդ վիրաւորուել է: Ողբերգութիւնը տեղի է ունեցել է Պերուի հարաւ-արեւելքում: Աւելի վաղ հաղորդուել էր աւտոաղէտի 13 զոհերի եւ 30 վիրաւորների մասին: Նոր տեղեկութիւններով, զոհվածների թւում կայ երեք իտալացի զբօսաշրջիկ: Սա արդէն երկրորդ խոշոր վթարն է Պերուում այս շաբաթ: Երկուշաբթի երկրի հարաւում տեղի էր ունեցել եւս մի ՃՏՊ, որի հետեւանքով զոհուել էր 12 մարդ:
  -   Միջազգային