«Ժառանգութիւն» կուսակցութիւնը «Ոչ» է ասում Հայաստանի ինքնիշխանութիւնը զիջող բոլոր պայմանագրերին


«Ժառանգութիւն» կուսակցութիւնը «Ոչ» է ասում Հայաստանի ինքնիշխանութիւնը զիջող բոլոր պայմանագրերին

  • 12-04-2011 18:46:40   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւորները ապրիլի 12-ի նիստում հանդէս էն եկել մի շարք յայտարարութիւններով։ Ըստ «Ժառանգութիւն» կուսակցութեան լրատուական ծառայութեան, նրանք արել էն հետեւեալ յայտարարութիւնները. Ստեփան Սաֆարեան. Այսօր Աժ-ն վաւերացրեց Հհ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկէտը 49 տարով երկարացնելու մասին 1995թ. հայ-ռուսական պայմանագրի 5-րդ արձանագրութիւնը: Այն հայ-ռուսական բարեկամութեան կամ ռազմավարական համագործակցութեան մասին չէ, այլ Հայաստանի անկախութեան մակարդակի անկման, Հայաստանի սահմանների նկատմամբ լիակատար ինքնիշխանութիւնից հրաժարուելու մասին է: «Ժառանգութիւն» կուսակցութիւնը «ոչ» է ասում այս քաղաքականութեանը եւ Հայաստանի ինքնիշխանութիւնը զիջող բոլոր պայմանագրերին: Արմէն Մարտիրոսեան. Ընդունուող «Ընտրական օրէնսգիրքը» չունի լիգիտիմութեան անհրաժեշտ մակարդակ, եւ այն ընտրութիւնները, որոնք անցկացուելու էն, չէն ունենալու վստահութիւն հասարակութեան կողմից: «Ընտրական օրէնսգրքի» ընդունման ձեւը եւ բովանդակութիւնը պէտք է լինէր այն ուղերձն ու երաշխիքը, որ դուք քաղաքական կամք ունէք ոչ թէ կեղծելու, այլ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւններ անցկացնելու: Լարիսա Ալաւերդեան. Տարիներ շարունակ պետական մարմիններին հարող տարածքներում հաւաքւում եւ բողոքում էն ամենատարբեր խմբերի ներկայացուցիչները: Ժամանակն է հնչեցնել առաջարկութիւնս` բնականոն գործունէութիւնն ապահովելու համար օրէնքի 19-րդ յօդուածում նշուած պետական մարմինների շէնքերն այլ ճարտարապետական արժէք հանդիսացող շէնքերի օրինակով վաճառել եւ փոխարէնը վաճառքից գոյացած միջոցներով կառուցել ստորգետնեայ բունկերներ, որի ելքերը, նոյպես ստորգետնեայ, կմիացուէն ձեր համեստ առանձնատներին: Անահիտ Բախշեան. Երեխաների կրթութեան իրաւունքը վտանգուած է: Աժ-ն ունի իր մեղքի բաժինը, երբ օրէնքով նախատեսուած բացակայութիւնների 120-180 ժամը դարձրեց 200 ժամ: Ո՞վ է պատասխան տալու երեխաների կրթութեան սահմանադրական իրաւունքն անորակ իրականացնելու համար: Արդեօ՞ք տեղերում վերլուծուել էն Գթկ-ի արդիւնքները, ինչո՞վ էն զբաղուած Երեւանի քաղաքապետարանի եւ մարզերի մարզպետարանների կրթութեան վարչութիւնները: Վերահսկիչ պալատի կողմից Արագածոտնի մարզում իրականացուած ստուգումներից պարզուել է, որ ըստ հաւելագրուած աշակերտների թուի, բիւջէից աւել տրուել է 21.5 միլիոն դրամ: Ովքե՞ր էն պետութեան գրպանը մտնողների հովանաւորները:
  -   Քաղաքական