Ռեկորդային թւով ինքնասպանութիւններ են գրանցուել ԱՄՆ-ի
բանակում
29-01-2009 15:20:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 29-ին
կհրապարակուի ԱՄՆ-ի բանակի հաշուէտւութիւնը, համաձայն որի
ինքնասպանութիւնների թիւը զինծառայողների շրջանում անցած տարի
հասել է առաւելագոյնի վերջին 28 տարիների ընթացքում:
Ըստ CNN-ի տուեալների, այսօր պաշտօնապէս կյայտարարուի Ազգային
գուարդիայում աշխատող եւ պահեստազօրում գտնուող իսկական զինուորական
ծառայութեան զինվորների ինքնասպանութեան 128 հաստատուած դէպքերի
մասին: Հետաքննութեան մէջ է եւս 15 այդպիսի դէպք:
Ինքնասպանութիւնների հիմնական պատճառները, ամերիկեան բանակի
ներկայացուցիչների կարծիքով, ֆինանսական դժվարութիւններն են,
ինչպէս նաեւ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ
փոխհարաբերությունների խնդիրները: