Զբիգնեւ Բժեզինսկի. ԱՄՆ-ը եւ Չինաստանը պէտք է միմեանց միջեւ<br /> կիսեն իշխանութիւնն աշխարհում<br />


Զբիգնեւ Բժեզինսկի. ԱՄՆ-ը եւ Չինաստանը պէտք է միմեանց միջեւ
կիսեն իշխանութիւնն աշխարհում

  • 15-01-2009 19:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի յայտնի քաղաքագէտ Զբիգնեւ Բժեզինսկին համոզուած է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը կկարողանան լուծել համաշխարհային խնդիրների մեծ մասը: Դրա համար նրանց հարկաւոր է աւելի սերտ համագործակցել, ինչին կօգնի ոչ պաշտօնական G2 ստեղծումը, ուր կմտնեն Վաշինգտոնը եւ Պեկինը: Զբիգնեւ Բժեզինսկին բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթի համար գրած իր յօդուվածում առաջարկում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հնարաւոր համագործակցութեան սցենարներ: Յօդուածը նա գրել է Պեկինում ունեցած իր ելոյթի հիման վրայ, ուր Բժեզինսկին այցելել էր այս շաբաթ ՉԺՀ եւ ԱՄՆ-ի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-րդ տարելիցի առթիւ:
  -   Միջազգային