Երեք հայ դասախօսներ պարգեւատրուել էն ֆրանսիական «Ակադեմիական արմաւենի» շքանշանով


Երեք հայ դասախօսներ պարգեւատրուել էն ֆրանսիական «Ակադեմիական արմաւենի» շքանշանով

  • 12-04-2011 13:15:56   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ապրիլի 11-ին «Ակադեմիական արմաւենի» շքանշան յանձնեց երեք հայ դասախօսների՝ Անահիտ Գասպարեանին՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանից, Զաւէն Յարութիւնեանին՝ Երեւանի Պետական համալսարանից, եւ Նաիրա Մանուկեանին՝ Երեւանի Բրիւսովի անուան լեզուաբանական համալսարանից ։ Ըստ դեսպանութեան հաղորդագրութեան, Ֆրանսիայի կրթութեան նախարարը նրանց այս պարգեւին է արժանացրել ֆրանսերէն լեզուի եւ ֆրանկոֆոնիայի տարածմանը մատուցած իրենց նշանակալի ծառայութեան համար։ Երեք շքանշանակիրներն էլ աշխատել կամ շարունակում էն աշխատել նշուած համալսարաններում որպէս ֆրանսերէնի ամբիոնի վարիչ։ «Ակադեմիական արմաւենի» շքանշանը հիմադրուել է Նապոլէոն Առաջինի կողմից 1808 թուականին։ Այս շքանշանով պարգեւատրւում էն նաեւ այն օտարերկրացիները կամ արտերկրում բնակուող այն ֆրանսիացիները, ովքեր ակտիւօրէն մասնակցում էն ֆրանսիական մշակոյթի տարածմանը ողջ աշխարհում։
  -   Հասարակութիւն