Հայ եւ չին ժողովուրդներին դեռեւս հարիւրամեակներ առաջ միմեանց հետ կապել է մետաքսի ճանապարհը


Հայ եւ չին ժողովուրդներին դեռեւս հարիւրամեակներ առաջ միմեանց հետ կապել է մետաքսի ճանապարհը

  • 11-04-2011 18:57:28   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 11-ին ընդունել է Չինաստանի Կոմունիստական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի քաղբիւրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխաւորած պատուիրակութեանը, որը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետական կուսակցութեան հրաւէրով: Ողջունելով հիւրերին, Ս.Սարգսեանը երկկողմ յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից կարեւորել է բարձր մակարդակի փոխայցելութիւնները: Հանրապետութեան ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի յուսալի բարեկամն ու գործընկերը, եւ այդ իսկ պատճառով` Չինաստանի հետ յարաբերութիւնների խորացումը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքականութեան կարեւոր առաջնահերթութիւններից մէկը: Նա բարձր է գնահատել տարածաշրջանում Չինաստանի հաւասարակշռուած քաղաքականութիւնը եւ ընդգծել, որ Չժհ-ի ներգրաւուածութեան մեծացումը մեր տարածաշրջանում միայն կը նպաստի խաղաղութեան ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը: «Մեր այցի նպատակն է նպաստել երկու երկրների եւ նաեւ իշխող կուսակցութիւնների միջեւ քաղաքական երկխօսութեան, փոխշահաւէտ համագործակցութեան ու հայ-չինական աւանդական բարեկամութեան զարգացմանը: Հայաստանն ու Չինաստանն ունէն դարաւոր պատմութիւն եւ մարդկութեան քաղաքակրթութեան մէջ` մեծ ներդրում: Մեր ժողովուրդներին դեռեւս հարիւրամեակներ առաջ միմեանց հետ կապել է մետաքսի ճանապարհը, եւ մենք այսօր ուրախութեամբ ենք փաստում, որ հայ-չինական յարաբերութիւնները զարգանում էն ամուր հիմքի վրայ եւ մեծ հեռանկար ունէն: Տարածաշրջանում մենք Հայաստանը դիտում ենք իբրեւ վստահելի ու կարեւոր գործընկեր»,- ասել է Չինաստանի կոմունիստական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի քաղբիւրոյի մշտական անդամ Լի Չանչունը: Զրուցակիցները կարեւորել էն առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակոյթի, կրթութեան եւ մի շարք այլ ոլորտներում փոխշահաւէտ համագործակցութիւնը: Նշուել է, որ չինական պատուիրակութեան կազմում Հայաստան էն ժամանել մեծ թուով գործարարներ` մասնակցելու Երեւանում անցկացուելիք հայ-չինական գործարար համաժողովին, որը նպատակ ունի նպաստել գործարար շփումների ակտիւացմանը, քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցութեան հնարաւորութիւնները: Անդրադարձ է եղել նաեւ միջկուսակցական յարաբերութիւնների զարգացմանը: Չինաստանի իշխող կուսակցութեան ներկայացուցիչը նշել է, որ արդէն 12 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցութեան հետ Չինաստանի կոմունիստական կուսակցութիւնը սերտօրէն համագործակցում է, ինչը նպաստում է նաեւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացմանը:
  -   Քաղաքական