Ղրղզստանը պատրաստւում է փակել ԱՄՆ-ի բազան<br />


Ղրղզստանը պատրաստւում է փակել ԱՄՆ-ի բազան

  • 18-12-2008 16:35:00   |   |  Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանը պատրաստւում է փակել բիշքէկեան «Մանաս» օդանավակայանի ամերիկեան առանցքային ավիաբազան, որն օգտագործւում է ռազմական գործողութեան ապահովման համար Աֆղանստանում: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրեսը»` վկայակոչելով երկրի ղեկավարութեան ներկայացուցչի: «Մենք պատրաստում ենք բազայի փակման համար անհրաժեշտ թղթերը»,- յայտնել է Ղրղզստանի նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը չի նշւում: Անձամբ նախագահ Կուրմանբեկ Բաքիեւն աւելի վաղ ղրղզական «Քաբար» լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցի ժամանակ նույնպես չէր բացառել ամերիկեան աւիաբազայի փակման հնարաւորութիւնը:
  -   Միջազգային