Երիտասարդները Յունաստանում գրաւել են քաղաքապետարան<br />


Երիտասարդները Յունաստանում գրաւել են քաղաքապետարան

  • 17-12-2008 18:55:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի հիւսիս-արեւմուտքում երիտասարդական խմբերը ի նշան բողոքի գրաւել են Յանինա քաղաքի քաղաքապետարանը, ռադիոկայանը եւ մշակոյթային կենտրոնը: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել է յունական ոստիկանութիւնը: Ըստ ոստիկանութեան ներկայացուցչի, մօտ 50 երիտասարդներ այսօր գրաւել են քաղաքապետարանի շէնքը, որի մօտ ներկայ դրութեամբ գտնւում է յատուկ նշանակութեան երկու ստորաբաժանում, որոնք կոչ են անում երիտասարդներին հեռանալ տարածքից: Յանինայի մշակոյթային կենտրոնը երիտասարդները գրաւել են դեռեւս դեկտեմբերի 16-ին: Յիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Աթէնքում ոստիկանութեան եւ երիտասարդների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով ոստիկանի գնդակից զոհուել էր 15-ամեայ դեռահաս, ինչն էլ Յունաստանի ողջ տարածքում անկարգութիւններով ուղեկցւող բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:
  -   Միջազգային