Բուշի վրայ կօշիկները նետած լրագրողին սպառնում է 7 տարուայ<br /> բանտարկութիւն<br />


Բուշի վրայ կօշիկները նետած լրագրողին սպառնում է 7 տարուայ
բանտարկութիւն

  • 16-12-2008 16:47:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքցի լրագրող Մունտազեր ալ-Զեյդիին, որը երկու օր առաջ կօշիկները նետել էր Ջորջ Բուշի վրայ, սպառնում է մինչեւ յոթուկես տարուայ բանտարկութիւն, յայտարարել է Իրաքի վարչապետի մամլոյ քարտուղար Յասին Մաջիդը: Ներկայումս, ըստ իրաքեան կառավարութեան մամլոյ քարտուղարի, ալ-Զեյդին գտնւում է կալանքի տակ եւ «օրէնքի համաձայն, կկանգնի դատարանի առաջ»: Կիրակի Բաղդադում Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ համատեղ կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ իրաքեան անկախ հեռուստաալիքի 29-ամեայ թղթակից Մունտազեր ալ-Զեյդին Սպիտակ տան ղեկավարի վրայ էր մէկը միւսի յետեւից նետել իր կօշիկները: Այդ արարքն ուղեկցուել էր ԱՄՆ-ի նախագահին հասցէագրուած վիրաւորական խօսքերով:
  -   Միջազգային