Հնդիկ ծայրահեղականները գրոհել են երկրի բանտերից մէկը<br />


Հնդիկ ծայրահեղականները գրոհել են երկրի բանտերից մէկը

  • 12-12-2008 16:01:00   |   |  Միջազգային
ԴԵԼԻ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Սեւ այրի» ծայրայեղական խմբաւորման անդամները Հնդկաստանի հիւսիս-արեւելյան Ասսամի նահանգում գրոհել են Հաֆլոնգ բանտը եւ ազատել իրենց երեք գործընկերներին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպէս յայտնել է Հիւսիսային Կաչարի օկրուգի ոստիկանապետ Դիպակ Կեդիան, յարձակւողները նախ ձեռքի նռնակ են նետել բանտի ներքին բակը, պայթեցրել դարպասը, իսկ յետոյ կրակ են բացել հերթապահ բանտապահների վրայ, որոնք գործնականում որեւէ դիմադրութիւն չեն կարողացել ցոյց տալ: Ներխուժելով բանտի տարածք` նրանք ջարդել են դռները եւ ազատ արձակել իրենց հանցակիցներին: Բոլոր երեքն էլ ձերբակալուել էին մի քանի տարի առաջ մի շարք զինուած յարձակումների մասնակցելու մեղադրանքով:
  -   Միջազգային