ԱՄՆ-ը Աֆղանստան կուղարկի 10 հազար զինծառայող<br />


ԱՄՆ-ը Աֆղանստան կուղարկի 10 հազար զինծառայող

  • 11-12-2008 20:18:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միացեալ Նահանգները մտադիր է Աֆղանստանի Գիլմենդի նահանգ ուղարկել 10 հազար զինծառայող: Այս մասին հաղորդում է «Դեյլի թելեգրաֆ» թերթը` վկայակոչելով Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զօրքերի հրամանատար Դեյվիդ Մակքիրնանի յայտարարութիւնը: Ինչպէս սպասւում է, ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարութիւնը որոշում կընդունի 10 հազար ամերիկեան զինվոր ուղարկելու մասին իբրեւ աջակցութիւն Աֆղանստանի հարաւ-արեւմտյան մասում գտնուող բրիտանական ութ հազարանոց զորախմբավորմանը, նշում է պարբերականը:
  -   Միջազգային