«Դեյլի թելեգրաֆ». Բրիտանական ֆունտը կարժենա 1 եւրօ<br />


«Դեյլի թելեգրաֆ». Բրիտանական ֆունտը կարժենա 1 եւրօ

  • 11-12-2008 16:35:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական եւրոյի համեմատութեամբ բրիտանական արժոյթի արժէքը վերջին 28 տարուայ մէջ հասել է իր նուազագոյնին եւ մեծ մտավախութիւն առաջացրել Մեծ Բրիտանիայի տնտեսութեան եւ ազգային արժոյթի առողջութեան առնչութեամբ: Զբոսաշրջիկներին նախազգուշացրել են, որ բրիտանական ֆունտ-ստեռլինգը կարող է հաւասարուել եվրոյին: Ինչպէս գրում է «Դեյլի թելեգրաֆը», այժմ արդէն 100 ֆունտը կարելի է գնել ընդամէնը 110 եւրոյով: Անգլիայի բանկը հաշուարկել է, որ պատմական առումով ֆունտը միջազգային արժոյթի նկատմամբ սկսել է թուլանալ 1980 թուականից:
  -   Միջազգային