2008 Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ<br /> ԳՆԵՐԸ 0,8%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԳՆԵՐԸ 0,8%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ

  • 03-11-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցուած 0,8% գնանկման վրայ իր անմիջական ազդեցութիւնն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 6,1% եւ 7,5% գնանկումը: ՀՀ Ազգային վիկագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետութիւնում գրանցուել է կենցաղային էլեկտրաապրանքների, ոսկերչական ապրանքների, շինանիւթերի, մշակոյթի ապրանքների 0,3-0,2% գնանկում: Վառելիքի, կահոյքի, գորգեղէնի, անձնապիտոյ, գեղայարդարման ապրանքների, տեքստիլեղենի, գրենական պիտոյքների, հագուստի եւ գործուածքի, կոշկեղենի գները նշուած ժամանակահատուածում աճել են 0,1-1,9%-ով, իսկ խոհանոցային սպասքի, լւացող միջոցների եւ դեղամիջոցների գների մակարդակը նախորդ ամսուայ համեմատ մնացել է անփոփոխ:
  -   Տնտեսութիւն