2009 Թ.-ին ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՅԱՏԿԱՑՈՒԵԼԻՔ ԲԻՒՋԷՏԱՅԻՆ<br /> ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԿՈՒՂՂՈՒԻ ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ<br />


2009 Թ.-ին ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՅԱՏԿԱՑՈՒԵԼԻՔ ԲԻՒՋԷՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԿՈՒՂՂՈՒԻ ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ

  • 31-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2009թ.-ի պետբիւջէի նախագծով քաղաքաշինութեան ոլորտին յատկացուելու է 30 մլրդ դրամ, որի գերակշռող մասը` 83%-ը, ուղղուելու է կրթական ոլորտի օբյեկտների հիմնանորոգմանն ու շինարարութեանը: Ինչպէս լրագրողներին տեղեկացրեց քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանը, 2008թ.-ի համեմատ մօտ 50%-ով աւելի գումար է յատկացուած միայն կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարութեան աշխատանքներին, ինչի շնորհիւ 2009թ.-ին կվերանորոգուեն եւ կհիմնանորոգվեն 286 կրթական օբյեկտներ: Նախարարը նշեց, որ մինչեւ 2013թ.-ը երկրաշարժից տուժած մօտ 7 հազար անօթեւան ընտանիքներ կապահովուեն բնակարաններով: Վերջերս սկսուել են բնակարանային շինարարական աշխատանքները Գիւմրիի Անի թաղամասում: Զուգահեր կշարունակուի բնակարանների գնման վկայագրերի ծրագիրը, որի շրջանակներում 2008թ.-ին յատկացուել է 2,6 մլրդ դրամ, եւ 4 մարզերում մօտ 500 ընտանիքներ բարելաւել են իրենց բնակարանային պայմանները: Աղէտի գօտու վերականգնմանը 2009թ.-ի բիւջէով նախատեսուած 4 մլրդ դրամից 1,7 մլրդ դրամը կուղղուի բնակշինարարութեանը, մնացածը` բնակարանների գնման վկայագրերի ծրագրին, որի շրջանակներում 2009թ.-ին 570-600 ընտանիքներ կբարելավեն իրենց բնակարանային պայմանները:
  -   Տնտեսութիւն