ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԱԾ 2009 Թ.-ԻՆ
ԿԱՒԵԼԱՆԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՒՈՐՈՂ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
31-10-2008 18:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Հանրային
ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովին 2009թ.-ի պետբիւջէի
նախագծով նախատեսւում է յատկացնել 417 մլն դրամ` 2008թ.-ի 403 մլն
դրամի դիմաց: Ըստ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարեանի, 14 մլն դրամով
ֆինանսաւորման աւելացումը պայմանաւորուած է յանձնաժողովի կողմից
կարգավորվման դաշտում երկու նոր ոլորտների` երկաթուղու
ենթակառուցվացքներից օգտուելու եւ մեքենաների տեխզննման սակագների
որոշման, ներգրաւմամբ: Դրա կապուած յանձնաժողովում տեղի է ունեցել
նոր հաստիքների աւելացում: