«ՊՐՈԿՐԵԴԻՏԲԱՆԿ»-Ը ՁԵՎԱՎՈՐԵԼ Է 24 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ 6,1<br /> ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱՒԱՆԴԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐ<br />


«ՊՐՈԿՐԵԴԻՏԲԱՆԿ»-Ը ՁԵՎԱՎՈՐԵԼ Է 24 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ 6,1
ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱՒԱՆԴԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐ

  • 30-10-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական «պրոկրեդիտ բանկ»-ն (www.procreditbank.am) գործունէութեան ութ ամիսների ընթացքում ձեւաւորել է 24 մլն ԱՄՆ դոլարին համարժէք վարկային եւ 6,1 մլն դոլարին համարժէք աւանդների պորտֆելներ: Այս մասին հոկտեմբերի 30-ին յայտնեց բանկի Բանկային ծառայութիւնների բաժնի ղեկավար Ալեքսեյ Պանիկլովը` յաւելելով, որ հայկական «պրոկրեդիտ Բանկ»-ը ներկայումս ունի 4 հազար յաճախորդ: Նրա խօսքերով, բանկի զարգացման տեմպերը համահունչ են ԱՊՀ-ի այլ երկրներում «պրոկրեդիտ Հոլդինգ» ընկերութեան նորաստեղծ բանկերի զարգացման տեմպերի հետ: Օրինակ, Մոլդովայի «պրոկրեդիտ բանկ»-ը, որն ստեղծուել է այդ երկրում ութ տարի աշխատած ֆինանսական ընկերութեան հիմքի վրայ, ունի աւանդների պորտֆելի աճի գրեթէ նոյն տեմպերը, ինչ որ հայկական «պրոկրեդիտ բանկ»-ը: Ըստ Ա.Պանիկլովի, հայկական «Պրոկրեդիտ Բանկ»-ը չի զգացել միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցութիւնը, ինչի մասին վկայում է այն, որ մինչ ճգնաժամը եւ դրա ընթացքում բանկի նկատմամբ վստահութիւնը, յաճախորդներին ծառայութիւնների տրամադրման վիճակագրական ցուցանիշները չեն փոփոխուել: Նշուեց, որ «Պրոկրեդիտ Բանկ»-ը երեք մասնաճիւղ ունի Երեւանում եւ մէկը Վանաձորում: Շուտով եւս մէկ մասնաճիւղ կբացուի Երեւանում: Նախատեսւում է, որ բանկի մասնաճիւղերի ցանցը կընդլայնուի ՀՀ մարզերի ուղղութեամբ: «պրոկրեդիտ Բանկ»-ը նպատակ ունի մասնաճիւղեր բացել ՀՀ բոլոր մարզերում, որովհետեւ բանկի աշխատանքի թիրախները ներառում են ամբողջ բնակչութիւնը` ըստ եկամուտների բոլոր խմբերի»,- յաւելեց Ա.Պանիկլովը: Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ» ՓԲ ընկերութիւնն սկսել է գործել 2008թ.-ի փետրրվարից` 5 մլրդ 790 մլն դրամ կանոնադրական կապիտալով (մօտ 18 մլն 935,2 հազ ԱՄՆ դոլար), որտեղ «պրոկրեդիտ Հոլդինգ»-ի բաժնեմասը 66,66% է, Գերմանիայի Վերականգնման բանկինը (KfW)` 16,67%, Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկինը` 16,67%:
  -   Տնտեսութիւն