«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԲԸ-Ն ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՅԱՆՁՆԵԼ ԿՈՆՑԵՍԻՈՆ<br /> ԿԱՌԱՎԱՐՄԱՆ <br />


«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԲԸ-Ն ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՅԱՆՁՆԵԼ ԿՈՆՑԵՍԻՈՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

  • 29-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն, որում ընդգրկուած են հանրապետութեան բոլոր ավտոկայարանները, ավտոկայանները եւ երթակարգավարական կէտերը, նախատեսւում է կոնցեսիոն կառավարման յանձնել միջազգային փորձ ունեցող ընկերութեանը: Սակայն, ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց «Հայավտոկայարան»-ի տնօրէն Արմէն Յարութիւնեյանը, մինչ այդ անհրաժեշտ է գոյութիւն ունեցող 31 ավտոկակայաններում իրականացնել մի շարք աշխատանքներ` համակարգը ներդրողին գրաւիչ դարձնելու համար: Այդ իսկ պատճառով ներկայումս ընկերութիւնում կատարւում են կառուցուածքային բարեփոխումներ, ինչպէս նաեւ նախատեսւում է առաջիկայում ընկերութեան միջոցների հաշուին կատարել որոշակի բարեկարգման աշխատանքներ: Ինչ վերաբերում է ավտոկայարանային համակարգին, ապա ըստ Ա.Յարութիւնեանի, այն ներկայումս գտնւում է բաւականին անմխիթար վիճակում. որոշ քաղաքներում դրանք գրեթէ չեն էլ գործում: Չկան անհրաժեշտ պայմաններ թէ' վարորդների, թէ' ուղեւորների նորմալ սպասարկումն իրականացնելու համար: Մասնաւորապէս, բացակայում են սանիտարահիգիենիկ եւ կենցաղային տարրական պայմանները, խախտւում են հակահրդեհային նորմերը, չեն գործում սննդի կազմակերպման կէտերը, չեն կատարւում նախաուղերթային զննումներ: Հանրապետութիւնում, հիմնականում մայրաքաղաքում, գործում են նաեւ երթակարգավարական 17 կէտեր: Ըստ Ա.Յարութիւնեանի, այստեղ նույնպես խնդիր կայ, քանի որ դրանց մի մասը գործում է ոչ օրինական դաշտում եւ տեղակայուած է նախարարութեան կողմից չարտօնուած վայրերում: Բացի այդ, ստուգումները ցոյց են տուել, որ տրանսպորտային միջոցները դեռեւս յաճախ երթուղի են դուրս գալիս առանց համապատասխան երթակարգավարական ծառայութիւնում հաշուառման եւ գրանցման, խախտւում է տոմսավարման սահմանուած կարգը, չի կազմակերպւում տոմսերի նախնական վաճառք եւ այլն: Ներկայումս աշխատանքներ են տարւում ապօրինի գործող երթագարկավարական կէտերը օրինական դաշտ բերելու ուղղութեամբ` դրանք տեղափոխելով գործող ավտոկայարաններ կամ նախարարութեան կողմից թույլատրված վայրեր: Նշուեց նաեւ, որ «Հայավտոկայան»-ը վերջին մէկ ամսուայ ընթացքում մարել է իր ունեցած 29 մլն դրամի պարտքը: Միաժամանակ ընկերութեանը յետ է վերադարձուել ընդհանուր 48 մլն դրամ պարտքից 24 մլն դրամը:
  -   Տնտեսութիւն