ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ<br /> ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ<br /> ԴԷՄ <br />


ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ
ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ
ԴԷՄ

  • 28-10-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած յայտնի դէպքերի հետ կապուած հետախուզման մէջ գտնուող ՀՀ ԱԺ պատգամաւոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի ղեկավարութիւնը որոշում է ընդունել «դադարեցնել արտադրութիւնը «յետագայ գործունէութեան անհնարինութեան պատճառով»: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայութիւնից, հոկտեմբերի 17-ին ՀՀ ԿԱՅ պետական եկամուտների կոմիտէից ստացուել է կատարողական թերթ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ից, համաձայն ՀՀ վարչական դատարանի կայացրած վճռի եզրափակիչ մասի, յօգուտ պետական բիւջէի 4 միլիարդ 67 միլիոն 201 հազար 600 դրամ (աւելի քանի 13 միլիոն դոլար) բռնագանձելու պահանջով: Հոկտեմբերի 21-ն ԴԱՀԿԱԾ աշխատակիցները այցելել են «Բջնի» գործարան, կատարել գոյքագրում եւ արգելանք դրել անշարժ գոյքի վրայ: Ըստ նոյն աղբիւրի, «գործողութիւնը բխել է օրենքներից եւ նպատակ է ունեցել ընդամէնը անհնարին դարձնել գոյքի հնարաւոր օտարումը»: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցերնի» մամուլի քարտուղար Աննա Մկրտչեանը, իրենք «օրինական բոլոր մեթոդներով պայքարելու են վճռի եւ գործընթացի դէմ»: Յիշեցնենք, որ անցած տարուայ սեպտեմբերի 21-ին ԱԺ պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանը յայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանին իր զորակցության մասին: Մէկ ամիս անց Հարկային պետական ծառայութեան կողմից ստուգումներ սկսուեցին «Բջնի» գործարանում, որոնց արդիւնքում արձանագրուեց, որ ջրաչափը, որով չափւում է արտադրութեան համար ձեռնարկութեան օգտագործած հանքային ջրի ծաւալը, սխալ է դրուած: Ըստ մամուլում զետեղուած տեղեկութիւնների, ջրաչափը կապարակնքված է եղել ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան տեսուչի կողմից, եւ 2005-06թթ.-ին իրականացուած ստուգումներով արձանագրուել է, որ այդ ջրաչափի մասով որեւէ խախտում չկայ: Սակայն այս տարուայ ստուգման արդիւնքում արձանագրուեց, որ խախտումներ կան:
  -   Տնտեսութիւն