ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ ՄԷԿ<br /> ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 5,1%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 23,1%-ՈՎ<br />


ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ ՄԷԿ
ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 5,1%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 23,1%-ՈՎ

  • 13-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Իրաւաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատէրերի պետական ռեգիստրի գործակալութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-օգոստոսին գրանցուել են 2 հազ. 440 առեւտրային իրաւաբանական անձինք եւ 11 հազ. 963 անհատ ձեռնարկատէրեր, որոնց ընդհանուր թիւը 2008թ.-ի սեպտեմբերի 1-ի դրութեամբ կազմել է, համապատասխանաբար, 58 հազ. 334 եւ 61 հազ. 481: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի սեպտեմբերի 1-ի դրութեամբ գրանցուած են եղել 55 հազ. 516 իրաւաբանական անձինք եւ 49 հազ. 945 անհատ ձեռնարկատէրեր: Մէկ տարուայ ընթացքում իրաւաբանական անձանց թիւն աճել է 5,1%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 23,1%-ով: 2008թ.-ի յունուար-օգոստոսին լուծարուել են 645 իրաւաբանական անձինք եւ 1 հազ. 66 անհատ ձեռնարկատէրեր: 2008թ.-ի յունուար-յունիսին գրանցուած 2 հազ. 440 իրաւաբանական անձինք կատարել են մօտ 17 մլրդ 614 մլն դրամի (մօտ 57 մլն 519 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ: Օտարերկրեայ ներդրումներով հիմնուած 241 ձեռնարկութիւններում կատարուել են աւելի քան 9 մլրդ 134 մլն դրամի ներդրումներ, որոնցից միայն օտարերկրեայ իրաւաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրուած 140 ձեռնարկութիւններում` աւելի քան 7 մլրդ 765 մլն դրամի, իսկ 101 համատեղ ձեռնարկութիւններում` մօտ 2 մլրդ 58 մլն դրամի ներդրումներ:
  -   Տնտեսութիւն