Ըստ «Ասպարէզի», Շիրակի մարզպետարանը թաքցնում է կարիքաւոր քաղաքացիներին յատկացուած 70 մլն դրամի մասին տեղեկութիւնները


Ըստ «Ասպարէզի», Շիրակի մարզպետարանը թաքցնում է կարիքաւոր քաղաքացիներին յատկացուած 70 մլն դրամի մասին տեղեկութիւնները

  • 08-04-2011 18:58:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գիւմրիի Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբը ապրիլի 8-ին տարածել է յայտարարութիւն, որում ասուած է. «Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրեանը յամառօրէն չի կատարում դատարանում կնքուած հաշտութեան համաձայնագրով իր ստանձնած պարտաւորութիւները: Խօսքը Շիրակի մարզպետերի կողմից 2005-2009 թուականների ընթացքում պետական բիւջէի միջոցներից ,այլ նպաստներ բիւջէիցէ յօդուածով քաղաքացիներին յատկացուած դրամական օժանակութիւնների մասին տեղեկութիւնների տրամադրման մասին է: 2010 թուի յունուարի 18-ին Ժուռնսլիստների ,ասպարէզէ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղեանը հարցմամբ Շիրակի մարզպետ Լ.Նանեանից խնդրել էր այդ տեղեկութիւնները: Մարզպետը նախ պատասխանել էր, տրամադրելով շատ ընդհանրական տեղեկութիւններ միայն, իսկ երկրորդ հարցմանը ի պատասխան մարզպետը պատասխանել էր, թէ դրանք անձնական գաղտնիքներ էն հանդիսանում: Լ.Բարսեղեանը, համաձայն չլինելով այդ բացատրութեանը, դրամական օժանդակութիւնների մասին տեղեկութիւններն ստանալու համար դիմել էր ՀՀ Վարչական դատարան: Երկու ամիս տեւած դատաքննութեան աւարտին, որը համընկաւ նախորդ մարզպետի պաշտօնանկման հետ, գործն աւարտուեց նոր նշանակուած մարզպետ Աշոտ Գիզիրեանի եւ հայցուորի միջեւ կնքուած հաշտութեան համաձայնագրով, որի համաձայն հայցուորը ետ էր վերցնելու իր հայցը, իսկ պատասխանողը մինչեւ 2010 թուի յուլիսի 1-ը տրամադրելու էր հարցուած տեղեկութիւնները հետեւեալ մանրամասնութեամբ. ,2.1. ,այլ նպաստներ բիւջէիցէ յօդուածով Շիրակի մարզպետարանի կողմից 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թուականներին մարզի բնակիչ համարուող կարիքաւոր անձանց դիմումներով եւ համապատասխան ուսունասիրութիւնների արդիւնքների հիման վրայ որպէս ֆինանսական օգնութիւններ յատկացուած գումարները` առանձին-առանձին` ըստ որոշումների, եւ այդ գումարների յատկացման համար Շիրակի մարզպետի կայացրած բոլոր որոշումների պատճէնները, կամ այդ ամէնի փոխարէն` համառօտագիր հետեւեալ տուեալներով. ,այլ նպաստներ բիւջէիցէ յօդուածով Շիրակի մարզպետարանի կողմից 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թուականներին մարզի բնակիչ համարուող անձանց դիմումների հիման վրայ ովքե՞ր (անուն, ազգանուն, հասցէ), ե՞րբ (ամիս, ամսաթիւ, տարեթիւ), որքա՞ն (դրամ) եւ ի՞նչ կարիքի համար (կարիքի շատ կարճ նկարագիրը) էն ստացել դրամական օժանդակութիւններ:է Նշուած ժամկէտում մարզպետարանը այդ տեղեկութիւնները չտրամադրեց հայցուորին: Մարզպետին այդ մասին յիշեցնող նամակից յետոյ մարզպետի տեղակալ Ս.Պետրոսեանը գրաւոր տեղեկացրեց, թէ դրանք տեղադրուած էն մարզպետարանի վեբ կայքում, այնինչ այնտեղ տեղադրուած էին միայն 2005-2007 թթ. մարզպետների որոշումներով կատարուած ֆինանսական օգնութիւնների մասին համառօտ տեղեկութիւնները միայն (հիմնականում նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկեանի որոշումները), իսկ էջերի մի մասը (PDF ձեւաչափով) ուղղակի անընթեռելի էին: Լ.Բարսեղեանը երկրորդ նամակը յղեց մարզպետին, յիշեցնելով վճռում ամրագրուած հաշտութեան համաձայնագրով նախատեսուած վերջինիս պարտականութիւնները, սակայն, ապարդիւն: 2010 թուի դեկտեմբերի 6-ին ԺԱԱՅ խորհդրդի նախագահը դիմեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութեան Շիրակի մարզային բաժին, որոնց օգնութեամբ 2011 թուի յունուարի 14-ին մարզպետարանից ստացուեց եւ հայցուորին տրամադրուեց խոստացուած տեղեկութիւններից եւս մէկ բաժին` 2008-2009թթ. յատկացումները, կրկին` առանց շահառուների նոյնականացման տուեալների, դրանք թերի էն եւ չէն համապատասխանում դատարանի վճռով նախատեսուածին: Մարտի 30-ին Լ.Բարսեղեանը երկրորդ նամակն է յղել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութեան Շիրակի մարզային բաժին, հերթական անգամ խնդրելով կատարել սեփական պարտականութիւններն ամբողջութեամբ եւ հարկադրել Շիրակի մարզպետին կատարել հաշտութեան համաձայնագրով իր ստանձնած պարտաւորութիւնները: ԵԲ մարզպետին, եբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութեան Շիրակի մարզային բաժնի պետին յղուած նամակներում Լ.Բարսեղեանը տեղեկացրել է, որ ակումբն ունի բազմաթիւ ահազանգեր այդ գումարների ոչ նպատակային ծախսումների` յատկացումների եւ չարաշահումների վերաբերեալ, բացատրուել է, նաեւ, որ այդ տեղեկութիւնների տրամադրումը կը հեշտացնի ահազանգերի ստուգման գործընթացը: Անցած 10 օրերի ընթացքում (2011 թուի մարտի 30-ից ապրիլի 8-ը), հիմնաւոր մտահոգութիւն ունենալով այն մասին, որ մարզպետն անձամբ տեղեկացուած չէ իր անունից կնքուած հաշտութեան համաձայնագրի պահանջների` մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարման դիտաւորեալ խոչընդոտման մասին, նպատակ ունենալով արդէն 14 ամիս ձգձգուող այս պատմութեան մասին ուղիղ հաղորդել մարզպետին, Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբի խորհրդի նախագահը եւ իրաւաբանները հետեւողականօրէն փորձել էն մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների եւ աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պօղոսեանի միջոցով պայմանաւորուել Լ.Բարսեղեանի համար մարզպետի մօտ քաղաքացիական ընդունելութեան մասին, խնդրելով 5-10 րոպէ հանդիպում վերջինիս հետ: Հասկանալի կերպով ակումբի աշխատակիցները չէին կարող իրենց թոյլ տալ այս ամէնը իրէն ներկայացնելու համար փողոցում մարզպետի ճամփան կտրել, կամ գնալ նրա բնակարան: 10 օր շարունակ, մարզպետարանի աշխատակիցները ձգձգել էն նման հանդիպման նշանակման հնարաւորութիւնը, պատճառաբանելով նախ, թէ քաղաքացիների ընդունելութիւնները ուրբաթ օրերին էն, ապա` ,օրն ու ժամը կը ճշտենք, կը կտեղեկացնենք Ձեզ, ինքը տեղեակ է այդ մասինէ, աւելի ուշ` ,մարզպետը քաղաքում չէ, Երեւանում մասնակցում է սեմինարների, մենք Ձեզ կը զանգենք կտեղեկացնենքէ եւ այլն: Ակումբի ունեցած տեղեկութիւններով, այդ ամբողջ ընթացքում, նաեւ այսօր` Շիրակի մարզպետը եղել է Գիւմրիում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խ.Պօղոսեանը մէկ ամիս առաջ հեռուստատեսութեամբ դիմելով Ակումբի խորհրդի նախագահին, յամառօրէն կոչում էր համագործակցութեան եւ պնդում, թէ մարզպետարանը պատրաստ է համագործակցել ինչպէս բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպութիւնների հետ, այնպէս էլ Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբի հետ: Այժմ ապացուցուեց, որ դա այդպէս չէ: Յենուելով վերը բերուածի վրայ, Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբը յայտարարում է. Շիրակի մարզպետարանը, նախկին մարզպետ Լ.Նանեանի եւ ներկայ մարզպետ Ա.Գիզիրեանի գլխաւորութեամբ, մեզնից եւ հանրութիւնից հետեւողականօրէն թաքցնում է հարկատուների միջոցներից կարիքաւոր քաղաքացիներին յատկացուած մօտ 70 մլն դրամի մասին տեղեկութիւններն այնպէս, որ անհնարին է պարզել այդ յատկացումների իսկութիւնն ու արդարացուածութիւնը: Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբը մնում է այն համոզմանը, որ խնդրոյ առարկայ տեղեկութիւնների տրամադրման խոչընդոտումը պայմանաւորուած է ՀՀ պետբիւջէից ,այլ նպաստներ բիւջէիցէ յօդուածով Շիրակի մարզում 2007-2009 թուականներին արուած ծախսումներում առկայ էն լուրջ չարաշահումներով: Ակումբը հետեւողականօրէն աշխատելու է հանրութիւնից գաղտնի պահուող եւ օրէնքով սահմանուած գաղտնիքներ չպարունակող տեղեկութիւնների բացայայտման եւ հանրային սեփականութիւն դարձնելու ուղղութեամբ: Շիրակի մարզպետարանը իր աշխատակազմի վերը նկարագրուած անգործութեան, ոչ հրապարակային աշխատանքի եւ մարզպետի մօտ քաղաքացու ընդունելութիւն կազմակերպելու անկարողութեամբ վերջակէտ դրեց Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբի հետ համագործակցութեանը: Ակումբը այսուհետ բացառում է որեւէ համագործակցութիւն մարզպետարանի հետ այնքան ժամանակ, քամի դեռ մարզպետարանը տեղի ունեցածում իր վարքի պատշաճ բացատրութեամբ հանդէս չի եկել: Մինչ այդ այս դիրքորոշումը ակումբը կարող է վերանայել միայն արտակարգ իրավիճակների դէպքում: Մինչ այդ ակումբը աւելի հեշտ է գտնում մարզպետարանի հետ գործ ունենալ չոր գրագրութեան, դրա վերադասների եւ դատարանների միջոցով»: ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԷԶ» ԱԿՈՒՄԲ ՀԿ Գիւմրու հակակոռուպցիոն կենտրոն
  -   Մամլո հաղորդագրություն